Սնունդը և առողջությունը
Սուրճի ազդեցությունը առողջության վրա
ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ: Սուրճի օգտակար և վնասակար հատկությունների մասին շատ լեգենդներ կան, սակայն ոչ բոլորն են համապատասխանում իրականությանը: Ըստ ICO (International Coffee Organization)-ի 2017 թ. աշխարհում սուրճի օգտագործումը աճել է 2-3 տոկոսով:Այսօր սուրճի գլխավոր ներկրողներն ու օգտագործողներն են համարվում ԱՄՆ, Եվրոպական երկրները և Ճապոնիան: Սուրճը դասվում է համային ապրանքների շարքին և օգտագործում են սուրճի մշտադալար բույսի բոված հատիկները, որոնք լինում են տարբեր ձևի, չափի, մեծության և նման են բալի: Ամբողջ աշխարհում գոյություն ունի սուրճի մոտ 40 տեսակ, բայց մեր օրերում ավելի շատ կոմերցիոն նպատակով օգտագործվում է ընդամենը 4-ի բերքը։
Աշխարհում մարդկանց 70%-ը օգտագործում է Արաբիկա (Coffea Arabica) տեսակի սուրճ, որը առանձնանում է փափուկ համով ու սուր բույրով, իսկ 30%-ը նախընտրում է փոքր ինչ դառը համ ունեցող ու 50% ավելի շատ կոֆեին պարունակող Ռոբուստա (Coffea Canephora) տեսակի սուրճ: Մյուս երկուսը՝ Coffea Liberica–ն, Coffea Excelsa–ն, հազվադեպ են օգտա-գործվում սուրճի արտադրության մեջ։ Մինչև 70–ական թվականները Եվրոպա ներմուծ-վում էր հիմնականում Ռոբուստա տեսակի սուրճ, այն ժամանակ էսպրեսոն պատրաստում էին միայն դրանից, բայց այսօր Արաբիկան անհամեմատ ավելի հարգի է։ Աշխարհում առկա էլիտար սուրճերի 99% ստացվում է Արաբիկայից։
Սուրճի հայրենիքը համարվում է Բրազիլիան, սակայն աճեցնում են նաև Վենեսուելա-յում, Գվատեմալայում, Հնդկաստանում, Կոլումբիաում, Եմենում, Պուերտո Ռիկոյում, էկվադորում, Եթովպիայում, Յամայկայում։ [1. Блинникова О. М., Товароведение и экспертиза вкусовых товаров, Мичуринск - наукоград РФ, 2007г. , 112стр]
ՆՊԱՏԱԿԸ
Քանի որ սուրճը հանդիսանում է առօրյա կյանքի բաղկացուցիչ մասը կարևոր է դրա անվտանգությունը մարդու օրգանիզմի համար, ուստի կուսումնասիրենք սուրճի հիմնական հատկությունները՝ ինչպես վնասակար, այնպես էլ օգտակար:
Սուրճը, որպես նախընտրելի ըմպելիք, օգտագործում են գրեթե բոլոր երկրներում: Գուցե մեզնից շատերի մոտ առաջացել է այս հարցը' արդյոք կարելի՞ է, որպես նախաճաշ սուրճ խմել, կամ քանի՞ բաժակ սուրճ կարելի է խմել օրական: Սուրճը, համարվում է տոնուսը բարձրացնող միջոց: Մեզանից շատերը սուրճն օգտագործում են քունը ետ վանելու համար, սակայն երևի քչերին է հայտնի, սուրճի մյուս օգտակար հատկությունների մասին:
Հետազոտության նպատակն է պարզել սուրճի ազդեցությունը առողջության վրա, իմանալ որ տարիքային և սեռային խմբերն են օգտագործում այն,արդյոք մարդկանց իմացական մակարդակն կարող է ազդել սուրճի օգտագործման հաճախականության վրա, ունեն արդյոք կախվածություն սուրճից ,ինչ հաճախականությամբ են օգտագործում, սուրճի ազդեցութունը օրգանիզմի նյութափոխանակության, տարբեր օրգան-համակարգերի վրա, ինչ հաճախականությամբ է առաջացնում քնի և զարկերակային ճնշման խանգարումներ, բացահայտել սուրճի արատները:
ԽՆԴԻՐՆԵՐԸ
- Կազմել հարցաթերթ
- Ուսումնասիրել համապատասխան գրականություն
- Անցկացնել հարցում սուրճ օգտագործողների շրջանում
- Ստեղծել տվյալների բազա
- Մշակել արդյունքները
- Տալ եզրակացություն
- Մշակել առաջարկություններ
ՆՅՈՒԹԸ ԵՎ ՄԵԹՈԴՆԵՐԸ
Հետազոտությունն իրականացվել է 2017 թվականի մայիսի 1-ից մինչև 5-ն ընկած ժամանակահատվածում: Հարցմանը մասնակցեցին շուրջ 1168 հոգի: Մշակվել է հարցաշար, կազմվել հարցաթերթիկ: Այն ընդգրկել է 19 հարց, որոնք վերաբերում էին սուրճի օգտակար և վնասակար ազդեցությանը մարդու առողջության վրա:
Սուրճը, որի բաղադրության մեջ մտնում են կոֆեին, շաքարներ, ազոտային միացություններ, ճարպեր և այլն, ազդում է նյարդային համակարգի վրա' խթանելով ուղեղի ֆունկցիաները և ռեֆլեքսների արագությունը: Այն կարող է նաև դրական ազդել տեսողության վրա: Այն ազդում է սրտի և անոթների վրա, արագացնում սրտի ռիթմն ու կծկումները, որն իր հերթին թեթևակի բարձրացնում է արյան ճնշումը' չառաջացնելով ոչ հիպերտոնիա, ոչ սրտի կաթված: Այն նպաստում է մարսողությանը և ազդում թոքերի ֆունկցիաների վրա, ավելացնելով շնչառական շարժումների հաճախականությունը: Սուրճն օգտակար է ուժեղ գլխացավի դեմ, հատկապես էսպրեսսո, րիստրետտո տեսակը: Սուրճի բաղադրության մեջ չի հայտնաբերվել քաղցկեղ առաջացնող ոչ մի բաղադրամաս միայն խորհուրդ է տրվում չչարաշահել այս ըմպելիքը, հակառակ դեպքում դա կարող է առաջացնել սրտխառնոց, ձեռքերի դող, անքնություն: Ցանկալի չէ սոված ժամանակ սուրճ խմել: Սուրճի ընդունումից հետո առաջացած ակտիվությունը 20-30 րոպե հետո սկսում է նվազել: Սուրճի չարաշահումը (օրական 2 բաժակից ավել) սկսում է հակառակ ազդեցություն թողնել՝ առաջ է գալիս ընդհանուր թուլություն, սրտի աշխատանքի անկանոնություն, ձեռքերի դող: Արյան ցածր ճնշում ունեցողները սուրճից հետո արագորեն սկսում են լավ զգալ, բայց 40-50 րոպե բարելավման էֆեկտը ցնդում է: Առողջ չափահաս մարդը օրական կարող է խմել 350 – 500 մգ կոֆեին: [2. Bennett Alan Weinberg, Bonnie K. Bealer ,, The World of Caffeine: The Science and Culture of the World's Most Popular Drug, Routledge New york 2004, 397 page]
Բիրմինգհեմի (Մեծ Բրիտանիա) համալսարանից Սոֆի Կիլլերի կողմից հրապարակված նոր աշխատությունում ոչ միայն չափվել է արտադրվող մեզի ծավալը, այլև՝ ստուգվել, թե ինչպես է հետազոտվողների երիկամների աշխատանքը ազդում արյան անալիզների վրա, ինչպես նաև հաշվարկվել է օրգանիզմում ջրի ընդհանուր քանակը:Փորձարկման ընթացքում տղամարդիկ օրական խմել են չորս բաժակ սուրճ, ինչը շատ ավելի շատ է, քան խմում է միջին սուրճ օգտագործողը: Չի ստացվել որևէ տվյալ, որ կհաստատեին հետազոտվողների ջրազրկումը՝ միայն ջուր խմողների համեմատ:Չնայած այս հետազոտությունը ֆինանսավորվել է սուրճի մասին գիտական տեղեկատվության ինստիտուտի կողմից, որի անդամներ են սուրճ արտադրող ընկերությունները, սակայն այն տպագրվել է գիտական ամսագրում, իսկ հեղինակները հաստատում են, որ այդ Ինստիտուտը որևէ կերպ չի ազդել տվյալների հավաքագրման և վերլուծության, կամ հետազոտության ձևակերպման վրա:Այսպիսով, եթե մենք մեկ գավաթ սուրճ ըմպելուց հետո նկատում ենք, որ ունենք զուգարան գնալու կարիք, ապա չարժի դա համեմատել այն իրավիճակի հետ, երբ ընդհանրապես այն չենք խմում: Դա բացատրվում է նրանով, որ, եթե մենք մեկ գավաթ թեյի կամ սուրճի փոխարեն խմենք մեկ բաժակ ջուր, ապա հավանականորեն ազդեցությունը կլինի նույնը: [3. Killer SC, Blannin AK, Jeukendrup AE (2014) No Evidence of Dehydration with Moderate Daily Coffee Intake, page 8]
Երկու- երեք բաժակ սուրճ խմելը ոչ միայն թարմացնում է և հեշտացնում երկար օրվա ընթացքը, այլ նաև նվազեցնում է մահվան ռիսկը` պայմանավորված սիրտ-անոթային և այլ օրգան համակարգերի ֆունկցիոնալ խանգարումով:Ամերիկյան սրտաբանների ասոցիացիայի ամսագրում տպագրված հետազոտությունը փաստում է այն մասին, որ այն մարդիկ, ովքեր պարբերաբար ըմպում են չափավոր քանակի սուրճ (ոչ ավելին քան 5 բաժակ ամեն օր), նվազեցնում են մահվան ռիսկը կախված սիրտ- անոթային, նյարդային խանգարումներց, ինչպես նաև 2-րդ տիպի շաքարային դիաբետից և ինքնասպանությունից: Դրական ազդեցություն թողնում են և’ կոֆեինով, և’ առանց կոֆեինի սուրճը, ինչից կարող ենք եզրակացնել, որ կարևոր դերակատարում ունեն սուրճի սերմերում առկա այլ բնական նյութեր ևս: Սուրճում պարունակվող կենսաակտիվ միացությունները նվազեցնում են ինսուլինային ռեզիստենտականությունը և համակարգային բորբոքումը: Նրանք կարող են պատասխանատու լինեն սուրճ –մահ հակադարձ համեմատական կապի համար: Այնուամենայնիվ, հետազոտությունները պետք է շարունակվեն, որպեսզի հասկանանք այս ազդեցության բիոլոգիական մեխանիզմները,- հայտնում է հետազոտության հեղինակ բժիշկ Մինգ Դինգը` Հարվարդի համալսարանից։Արդյունքները հիմնված են երեք մեծ, շարունակական հետազոտությունների վրա.
- I խումբ – 74.890 կին-բուժքույր,
- II խումբ – 93.054 կին-բուժքույր,
- III խումբ – 40.557 տղամարդ –բուժ աշխատող։
Հետազոտողները հետևում էին մասնակիցներին 30 տարվա ընթացքում: Այս ժամանակահատվածում տարբեր պատճառներից մահացել են 19.524 կին և 12.432 տղամարդ:Հիմնականում այն մարդիկ, ովքեր խմում են շատ սուրճ, շատ հաճախ օգտագործում են ծխախոտ և ալկոհոլ: Որպեսզի առանձնացվեն սուրճի ազդեցությունը ծխախոտից, հետազոտողները կրկնեցին իրենց փորձերը չծխող մարդկանց հետ և տեսան, որ սուրճի ազդեցությունը մահացության նվազեցման մեջ ավելի ակնհայտ է դառնում:
Ինչպես նշում է ավագ հեղինակ Ֆրանկ Հուն, ով Հարվարդի համալսարանում սնուցման և համաճարակաբանության պրոֆեսոր է, սուրճի ամենօրյա, չափավոր օգտագործումը կարող է ընդգրկվել առողջ, հավասարակշռված դիետայի մեջ:Այնուամենայնիվ, բնակչության որոշ զանգված, ինչպիսիք են հղի կանայք և երեխաները, չպետք է ընդունեն մեծ քանակով կոֆեին (սուրճի կամ այլ տեսակի խմիչքի ձևով): Երբ մարդիկ դադարեցնում են սուրճի օգտագործումը,առաջ են գալիս մի շարք սիմպտոմներ՝գլխացավ,հոգնածություն,գրգռվածություն:Սա կարող է շարունակվել մի քանի օր: [ 4. American Heart Association. (2015, November 16). Moderate coffee drinking may be linked to reduced risk of death. ScienceDaily. Retrieved January 2, 2018 from www.sciencedaily.com/releases/2015/11/151116181005.htm ]
Կոֆեինը հայտնի կարգավորիչ է: Ուղեղում այն արգելակում է ադենոզինի ֆունկցիան: Արգելակելով ադենոզինին,ձերբազատում է այլ միջնորդանյութերին՝նորադրենալինին եվ դոֆամինին: Այս ամենը բերում է հոգնածության իջեցմանը եվ ստիպում է մեզ զգալ ավելի առույգ: Կան մի շարք հետազոտություններ,որոնք ցույց են տալիս,որ կոֆեինը կարող է բերել ուղեղի ֆունկցիայի կարճաժամկետ ուժեղացմանը (տրամադրության, ուշադրության բարձրացում): Այն մարդիկ, ովքեր օգտագործում են սուրճ,դեպրեսիայի և ինքնասպանության առաջացման հավանականությունը համեմատաբար ավելի ցածր է: 2011թ.-ին Հարվարդում իրականացրած հետազոտություններից մեկում ներկայացվեց,որ մարդիկ, ովքեր շատ են օգտագործում սուրճ ունեն 20%-ով ավելի ցածր հավանականություն դեպրեսիայի: Հետազոտությունները պարզել են, որ սուրճը կարող է իջեցնել Ալցհեյմեր հիվանդության առաջացումը 65%-ով: Սուրճ oգտագործողները ունեն 32-60%-ով ավելի ցածր ռիսկ Պարկինսոնի հիվանդության առաջացման մեջ: [5.Constance N. Wilson, S. Jamal Mustafa, Adenosine Receptors in Health and Disease, Springer Dordrecht Heidelberg London New York 2009, page 651 ]
Սուրճի ոգտագործումը 23-67%-ով իջեցնում է 2րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը:Ինչպես նաև իջեցնում է լյարդի հիվանդության առաջացման հավանականությունը: Կոֆեինը կարող է նաև ուժեղացնել նյութափոխանակությունը 3-11%-ով: Երբ մարդիկ դադարեցնում են սուրճի օգտագործումը,առաջ են գալիս մի շարք
սիմպտոմներ՝գլխացավ,հոգնածություն,գրգռվածություն:Սա կարող է շարունակվել մի քանի օր: [6.John Wiley & Sons , Coffee: Emerging Health Effects and Disease Prevention, Institute of Food Technologists USA, 2012 , page 300]
Նախքան սրճեփը կրակին դնելը պետք է հիշել սուրճի չարաշահման ինը հնարավոր ռիսկերի մասին.
1. Հոգեներգործուն թմրամիջոց
The Daily Mail-ում հրապարակվել է Մելբուռն համալսարանի ուսումնասիրությունն այն մասին, որ կոֆեինն ամենատարածված «հոգեներգործուն թմրամիջոցն» էաշխարհում: Սուրճի մեծ չափաբաժինը (այսինքն՝ ավելի քան հինգ բաժակ սուրճն օրական) կարող է առաջացնել լսողական զգայախաբություն կամ նույնիսկ գոյություն չունեցող բաների առկայության զգացողություն: Ֆրանսիացի դիետոլոգ Ժան-Դանիել Լալոն համոզված է, որ օրգանիզմում կան որոշակի ընկալիչներ, որոնք մարդուց պահանջում են կոֆեին:
Ֆորբսում, Ջոն Հոփկինսի համալսարանի հրատարակած ամերիկյան հետազոտությունների արդյունքների համաձայն կոֆեինի պակասը բացասական ազդեցություն է թողնում մարդու իմացական գործառույթի եւ տրամադրության վրա:
2. Լյարդին սպառնացող վտանգ
Շաքարախտի եւ մարսողական համակարգի հիվանդությունների ազգային ինստիտուտի հետազոտությունների համաձայն` սուրճի անսահմանափակ օգտագործումը կարող է խախտել լյարդի աշխատանքը: Սա հատկապես կարեւոր է, եթե անձն ընդունում է ցավազրկողներ: Միեւնույն ժամանակ գիտնականները նշել են, որ սուրճի չափավոր օգտագործումը նվազեցնում է առաջնային սկլերոզող խոլանգիտի ռիսկը (լյարդի աուտոիմուն հիվանդություն, որը կարող է ցիրրոզի, լյարդի անբավարարության եւ լեղուղիների քաղցկեղի պատճառ դառնալ):
3. Բացասական ներգործություն զարկերակային ճնշման վրա
Հենց այսպիսի եզրակացության են հանգել Carnegie Mellon համալսարանի հետազոտողները: Բացի այդ, սա բացատրում է այն փաստը, որ սուրճը կարող է խթանելսրտի աշխատանքը եւ առաջացնել շնչառական դժվարություններ:
«Սուրճն ունի անմիջական ազդեցություն սիմպատիկ` անդրադարձային համակարգի վրա: Այն արագացնում է զարկերը եւ բարձրացնում զարկերակային արյան ճնշումը: Այնուամենայնիվ, մենք չունենք ապացույց, որ սուրճի սիրահարներն ավելի շատ են տառապում սրտանոթային հիվանդություններով: Ռիսկի գործոն կարելի է համարել միայն այն, որ ենթադրվում է այդպիսի խանգարումների աճ, այսինքն սուրճը համարվում է ոչ թե սրտանոթային հիվանդությունների ռիսկային գործոն, այլեւ դիտարկվում է միայն որպես աթերոսկլերոզի միջանկյալ գործոն»,- ասել է Ժան-Դանիել Լալոն:
4. Ազդեցություն վարքագծի վրա
Սուրճի չարաշահումը կարող է մարդուն դարձնել գրգռված եւ ոչ ադեկվատ: Շնչառության դժվարացումը, պայմանավորված կոֆեինի չափից ավելի լինելու հանգամանքով, կարող է առաջացնել ուղեղին թթվածին մատակարարելու խանգարումներ, որն էլ ազդում է որոշումների կայացման վրա:
5. Անքնություն
Դժվար չէ կռահել, որ տարբեր մարդկանց վրա սուրճն ունի տարբեր ազդեցություն: Մեկը կարող է երեկոյան մի բաժակ էսպրեսսո խմել ու գիշերը հանգիստ քնել նորածնի պես, իսկ մյուսը 16:00-ին կարող է խմել սուրճ եւ չկարողանալ աչք կպցնել: Սուրճի միջին ազդեցությունը տեւում է մոտ վեց ժամ:
Բացի այդ, կոֆեինն էապես ազդում է քնի որակի վրա: Նվազում է քնի արդյունավետությունը, կրճատվում է քնի երկրորդ փուլի տեւողությունը (որի ժամանակ մարմինը պատրաստվում է մտնել խորը քնի փուլ), ինչպես նաեւ նվազում է դելտա ալիքների հաճախականության սպեկտրային խտությունը (որոնք սերտորեն կապված են քնի խորության եւ որակի հետ): Այլ փորձեր ցույց են տվել, որ կոֆեինը ոչ միայնբացասաբար է ազդում քնի խորության եւ որակի վրա, այլև հանգեցնում է գիշերվաընթացքում հաճախակի արթնացումների եւ առավոտյան հոգնածության զգացման:
6. Ճարպակալում
Ըստ ավստրալացի գիտնականների ուսումնասիրությունների, որոնք տպագրվել են The Journal of Agricultural and Food Chemistryում, օրական սուրճի ավելի քան հինգ բաժակը կարող է հանգեցնել գիրության:
7. Գլխացավ
Եթե մարդն սկսում է հոգնել եւ երկար ժամանակ սուրճ չի խմել (12-ից 24 ժամ), դա նրա մոտ կարող է առաջացնել գլխացավ, պնդում են սրտային հիվանդությունների ամերիկյան ասոցիացիայում (կոֆեինը նեղացնում է արյունատար անոթները):
8. Օստեոսկլերոզի զարգացման ռիսկ
Այսպիսի եզրակացության են եկել Օրեգոն համալսարանում: Ոսկրային այս հիվանդությունից խուսափելու համար մարդը պետք է օգտագործի բավարար քանակի կալցիում եւ վիտամին D, ինչպես նաեւ սահմանափակվել սուրճի օրական երեքբաժակով: Սա մասնավորապես վերաբերում է տարեցներին:
9. Անմիզապահություն
Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ սուրճի չարաշահումը կարող է սրել առկա այս խանգարումները: [7. Shawn Steiman, The Little Coffee Know-It-All , Quatro Publishing Group USA Inc 2015, page 128 ]
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
- Հարցմանը մասնակցած 1168 մարդկանց ճնշող մեծամասնությունը՝ 58.7 %-686 մարդ, ընդգրկում էր 18-30 տարիքային խումբը, 22.9 %- 268 մարդ ընդգրկում էր 30-40 տարիքային խումբը, 13,8%-161 մարդ 40 և ավելի տարիքային խումբը, 4,5%- մինչև 18տ.:
- Հարցվածների 86,8 % իգական սեռի ներկայացուցիչներն էին, իսկ 13,2 %-ը՝ արական:
- Հարցման մասնակիցների գերակշռող մասը , այն է 60,7%-ը ուներ բարձրագույն կրթություն:
- Սուրճից կախվածություն ունեին մասնակիցների շուրջ 38.4 % (448 մարդ ) , մնացած մասնակիցներն կամ չունեին կախվածություն, կամ ունեին քիչ
- Հարցմանը մասնակիցների 32,4 %-ի 379 մարդ, եթե սուրճ չօգտագործեին կլինեին անաշխատունակ, մնացածի մոտ առանձնապես սուրճը չի ազդում աշխատունակության վրա:
- Հարցման մասնակիցների շուրջ 33,9 %ը 400 մարդ օգտագործում է սուրճ օրը 2անգամ, 31.4 %ը 366 մարդ օգտ. Է օրը 3անգամ և ավելի, 18.5%ը 216 մարդ օգտ. Է օրը 1 անգամ, շատ հազվադեպ, ամիսը մեկ անգամ օգտ. Է 9,3%ը 109 մարդ, բացարձակ սուրճ չեին օգտագործում մասնակիցների 4.4%ը այն է 51 մարդ, մնացած մասնակիցները տվել են այլ պատասխան:
- Հարցման մասնակիցների շուրջ 38,2 %ը-447 մարդ օգտագործում է սուրճ օրվա ցանկացած ժամի, 37,7%-ը 442 մարդ նախընտում է օգտագործել առավոտյան և կեսօրին, 9,3%ը 110 մարդ կեսօրին և երեկոյան, 7,9%ը 92 մարդ միայն առավոտյան, 4,5%ը 52 մարդ տվել է այլ պատասխան, իսկ միայն երեկոյան սուրճ են օգտագործում ընդամենը 24 մարդ 2,1%ը:
- Օրվա ընթացքում սուրճ օգտագործելուց հետո հարցվածների 70,4%ը 771 մարդ չի նշել քնի հետ կապված խնդիրներ, 15,2%ը 166 մարդ մինչև ուշ գիշեր չի քնում, 10% 109 մարդ լավ չի քնում, 8,1%-ի 89 մարդ արթնանում է գիշերվա ընթացում մի քանի անգամ, մասնակիցների 1%-ի 11 մարդու մոտ դիտվում են հաճախակի մղձավանջներ:
- Հարցման մասնակիցների 48,1%ը 515 մարդ նախընտրում է սուրճը օգտագործել ուտելուց հետո, 40,9%ը 438 մարդ սոված վիճակում, 2,1% 23 մարդ օգտ. Է ուտելու ընթացքում, 8,9% 95 մարդ օգտ. Է և սոված և կուշտ վիճակում:
- Ատամների գույնի փոփոխություն նկատել են սուրճ օգտագործողների 29,2% 325 մարդ, մնացածը առանձնապես չի նկատել:
- Սուրճի օգտագործումից հետո ճնշան հետ կապված տատանում , մասնավորապես բարձրացում նշում է 13,2%ը 147 մարդ, 84,2%ը 938 մարդ չի նկատել փոփոխություն, իսկ 2,6%ի 29 մարդու մոտ նկատվել է ճնշման անկում:
- Հարցման մասնակիցների 73,2%ը 813 մարդ չի նշում ախորժակի փոփոխություն, 20.7%ի 230 մարդու մոտ նկատվել ախորժակի կորուստ, իսկ քաղցի զգացում ունեցել է շուրջ 6,1%ը 68 մարդ:
- Նյութափոխանակության փոփոխություն չի նշում հարցման մասնակիցների 67,8%ը 757 մարդ, նյութափոխ. արագացում դիտվել է 30.1%ի 336 մարդու մոտ, իսկ նյութափոխ.-ը դանդաղում նշում է հարցման մասնակիցների ընդամենը 2,1%ը՝ 23 մարդ:
- Հարցման մասնակիցների գերակշռող մասը՝ 78,5%ը 881 մարդ նախընտրում է սև սուրճ , 12,6%ը 141 մարդ Nesaafe տեսակի սուրճ, 9%ը 101 մարդ Maccoffee
- Հարցման մասնակիցների մեծամասնությունը 72.1% 841 մարդ սուրճը գերադասում է թեյից:
- Սուրճ օգտագործելուց հետո հիշողության և ուշադրության հետ կապված փոփոխություններ չեն նկատել են մասնակիցների 76.5%ը 882 մարդ, հիշողության և ուշադրության լավացում դիտվել է 17.4%-ի 201 մարդու մոտ, իսկ 6.1%ը 70 մարդ նշում է վատացում:
- Քաշի հետ կապված փոփոխություն, կապված սուրճի օգտագործման հաճախականությունից, չեն նշում հարցման մասնակիցների գերակշռող մասը 91.2% 1053մարդ, 5.7%-ի 66 մարդու մոտ նկատվել է քաշի ավելացում. իսկ 3.1%ը 36 մարդ ունեցել է քաշի կորուստ:
- Տարբեր օրգան-համակարգերի խնդիր նշում է՝
- շաքարային դիաբետ 2.7%ը 13 մարդ
- ոսկրային համակարգի խնդիր 8.9% 43 մարդ
- սիրտ-անոթային 18,3% 88 մարդ
- մարսողական համ, 34% 164 մարդ
- այլ 40% 197 մարդ
- Եվ վերջապես սուճի դրական ազդեցության մասին նշում է մասնակիցների 7.3%ը 85 մարդ, բացասական ազդ, մասին տեղյակ է 4.6% 54 մարդ, իսկ 82.7%ը 965 մարդ տեղյակ է սուրճի և դրական, և բացասական ազդեցությունից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Այսպիսով, հարցման մասնակիցների գերակշիռ մասը նախընտրում է օգտագործել սև սուրճ, ուտելուց հետո: Օգտագործողների մեծ մասը երիտասարդ անձինք են: Մի մասի մոտ նկատվում է հիշողության և ուշադրության լավացում, քաշի հետ կապված փոփոխություն գրեթե չի առաջանում, նկատվում են ճնշման տատանումներ, քնի որոշակի խանգարումներ:
ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ
Խմեք սուրճ ոչ ավել քան օրական 2-3 անգամ, ստամոքսաաղիքային համակարգի խնդիրներից խուսափելու համար նախընտրելի է օգտագործել ուտելուց հետո, դեպրեսիայի մեջ գտնվողներին խորհուրդ ենք տալիս օգտագործել սև սուրճ: Սուրճի չափաբաժինը չպետք է միանգամից իջեցնել, այլ պետք է քչացնել աստիճանաբար, կախվածությունից խուսափելու համար:
Ներբեռնել.
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
- Блинникова О. М., Товароведение и экспертиза вкусовых товаров, Мичуринск - наукоград РФ, 2007г. , 112стр.
- Bennett Alan Weinberg, Bonnie K. Bealer ,, The World of Caffeine: The Science and Culture of the World's Most Popular Drug, Routledge New York 2004, 397 page
- Killer SC, Blannin AK, Jeukendrup AE No Evidence of Dehydration with Moderate Daily Coffee Intake, (2014) page 8
- American Heart Association. (2015, November 16). Moderate coffee drinking may be linked to reduced risk of death. ScienceDaily. Retrieved January 2, 2018 from www.sciencedaily.com/releases/2015/11/151116181005.htm
- Constance N. Wilson, S. Jamal Mustafa, Adenosine Receptors in Health and Disease, Springer Dordrecht
- Heidelberg London New York 2009, page 651
- John Wiley & Sons , Coffee: Emerging Health Effects and Disease Prevention, Institute of Food
- Technologists USA, 2012 , page 300
- Shawn Steiman, The Little Coffee Know-It-All , Quatro Publishing Group USA Inc 2015, page 128
ԵՐԵՎԱՆԻ Մ. ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱՅԻ ԱՄԲԻՈՆ
Կատարող 4-րդ կուրսի 414 խմբի ուսանողներ՝
Ամիրխանյան Դավիթ
Գրիգորյան Էլինա
Ղեկավար՝
Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի
դասախոս Ք. Կ. Վարդանյան
ԵՐԵՎԱՆ-2017
21.11.2018 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ

